SPYURK.info նախագիծ
www.spyurk.info. Միասնական հարթակ Սփյուռքի կենսագործունեության լուսաբանման համար
www.spyurk.info կայքը պատմաբան, հասարակական գործիչ Մհեր Հովհաննիսյանի հեղինակային նախաձեռնությունն է։ Դեռևս 2012 թվականից ներգրավված լինելով հայկական Սփյուռքին առնչվող տարբեր մասնագիտական նախագծերում՝ հեղինակը նպատակ է դրել ստեղծել միասնական հարթակ, որտեղ կկենտրոնացվեն Սփյուռքի առօրյա անցուդարձը, համայնքային նորություններն ու Հայաստանում Սփյուռքին առնչվող առանցքային հարցերը։
Հարթակը գործում է բացառապես հեղինակի անձնական միջոցներով, չի հետապնդում շահույթ և զերծ է քաղաքական կամ խմբային շահերի ազդեցությունից։
Մեր սկզբունքները և համագործակցությունը.
Բաց հարթակ: Մենք բաց ենք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Սփյուռքի համայնքների կյանքը լուսաբանելու անկեղծ մղում և պատրաստակամություն։
Կամավորական սկզբունք: Ցանկացած անհատ կարող է միանալ նախագծին որպես կամավոր լրագրող։ Գրանցումից և հաստատումից հետո մեր գործընկերներին կփոխանցվեն նյութերի հրապարակման տեխնիկական ուղեցույցներն ու պայմանները։
Գործընկերություն: Նախագիծը պատրաստակամ է հաստատելու նոր գործընկերային կապեր՝ ուղղված հայկական աշխարհի տեղեկատվական կապի ամրապնդմանը։
Միացե՛ք մեր նախաձեռնությանը՝ միասին ձևավորելու Սփյուռքի իրական պատկերն արտացոլող տեղեկատվական դաշտ։

