«Հայք» մեդիան ռուսալեզու հայկական Սփյուռքի դիմապատկեր
661 Դիտում
«Հայք» մեդիան ռուսալեզու հայկական Սփյուռքի դիմապատկեր
Ժամանակակից Սփյուռքը շատ հարափոփոխ է։ Այն ճանաչելու լավագույն հնարավորություններից մեկն ընձեռում են տեղական ԶԼՄ-ները։ Ժամանակի ընթացքում ոչ միշտ, սակայն հանդիպում են լրատվականից ավելի ընդգրկուն բովանդակությամբ գործունեություն ծավալող մեդիա հարթակներ։ Նման կառույցները մերօրյա Սփյուռքում հաճախ չեն հանդիպում։ Ուստի, կրկնակի հետաքրքիր է դառնում նման կառույց արձանագրել Սփյուռքի պայմանականորեն նոր հատված համարվող Ռուսաստանում։ Ո՞րն է Կրասնոդարի «Հայք» մեդիայի առաքելությունը։ Ի՞նչ գործունեություն է ծավալում։ Որո՞նք են կառույցի թիրախային մարտահրավերները։
«Հայք» մեդիան ռուսալեզու հայկական Սփյուռքի դիմապատկեր» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 156-րդ թողարկման ժամանակ:
«Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 137-րդ թողարկման ժամանակ:
«Երաժշտական շրջապտույտ» համերգաշարի շրջանակում մարտի 9-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց Մոնրեալի դասական նվագախմբի (Orchestre Classique de Montréal – OCM, խմբավար Բորիս