Սփյուռքի մեր հայրենակիցները ներգրավվո՞ւմ են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աշխատանքներին: Այս հարցի շուրջ հետաքրքիր դիտարկում իրականացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով․ «․․․Տաղանդի ներհոսք ունենք։»: Նախարարը դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց նաև, որ պետական աջակցությունից օգտվելու համար շուրջ 230 ընկերություն է դիմել նախարարությանը։ Այդ ընկերությունները ստեղծել են մոտ 1200 աշխատատեղ։ Ուշագրավ է, որ այդ ընկերություններից 45 բացվել են Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։ Վերջիններս ներկայացնում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հոլանդիան, Ավստրալիան, Վրաստանը, Շվեյցարիան, Իրանը, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։ Անդրադառնալով «Ներուժ» ծրագրին՝ նախարար Արշակյանը ասաց, որ ունենք 17 երկրներից մասնակցող 47 ընկերություն։ Այս ընկերությունները ներկայացված են եղել շուրջ 80 մասնակիցների միջոցով։ Ծրագրի շրջանակում միջոցառման կազմակերպման համար հատկացվել է 136 մլն ՀՀ դրամ։ Այս գումարից ծրագրի համատեքստում կազմակերպված մրցույթի թվով 6 հաղթողներ կստանան դրամաշնորհ։
Չալթր գյուղի հայրենագիտական առարկաների ուսուցչուհու առաքելությունը Ռուսաստանի Դաշնության հայահոծ համայնքների թվում Նոր Նախիջևանի հայկական համայնքը հնաբնակներից մեկն է։ Նրա շուրջ
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան Սփյուռքի շատ համայնքներում հայակենտրոնացման յուրօրինակ հարթակներ կան։ Դրանց թվում ուրույն տեղ ունեն մարզական միություններն
Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում 2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է սկսվել։ Երկրում տևական ժամանակ է պատշաճ չեն