Այսօր հայտնի դարձավ, որ նոր կորոնավիրուսի համաճարակից մահացել է ականավոր ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։
Դևեջյանը (ծնվել է 1944 թ․ Ֆոնտենբլոում) եղել է աջակողմյան կուսակցության անդամ (Ժողովրդական շարժման միություն), Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Փարիզին հարակից Օ-դը-Սեն շրջանի նահանգային խորհրդի նախագահ, Անտոնիի քաղաքապետ։ Մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում, ինչի համար էլ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ 2014 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Դևեջյանը հանդես է եկել նաև իբրև անկախ պաշտպան մի շարք կարևոր դատավարությունների ժամանակ։ Այդ գործում նրա կարևոր հաղթանակներից մեկը եղել է Մոնթե Մելքոնյանի դատական գործը։ 1982 թվականին Մելքոնյանին մեղադրում էին կեղծ փաստաթղթեր կրելու և Փարիզում թուրքական հյուպատոսության վրա կատարված հարձական մասնակցության մեջ։
Ապրելով Սփյուռքում՝ Դևեջյանը հանդիսացավ այն լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես կարելի է լինել օտար երկրի քաղաքացի ու մնալ հայ՝ հավատարիմ ազգային ինքնությանն ու դիմակայել հայ ազգի դեմ ուղղված մարտահրավերներին։
Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկան Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները անկախությունից ի վեր տարբեր զարգացումներ են ապրել։ Եղել են ձեռքբերումներ, բացթողումներ և հուսախաբություններ։ Այդ ընթացքում
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Արարատ» մարզական ակումբի ներկան Եգիպտոսի հայկական կազմակերպությունների մեջ իրենց ուրույն տեղն ունեն մարզական ակումբներն ու միությունները։ Միավորվելով սպորտի
«Հայք» մեդիան ռուսալեզու հայկական Սփյուռքի դիմապատկեր Ժամանակակից Սփյուռքը շատ հարափոփոխ է։ Այն ճանաչելու լավագույն հնարավորություններից մեկն ընձեռում են տեղական ԶԼՄ-ները։