Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները անկախությունից ի վեր տարբեր զարգացումներ են ապրել։ Եղել են ձեռքբերումներ, բացթողումներ և հուսախաբություններ։ Այդ ընթացքում թէ՛ պետական, թե՛ հասարակական հարթության վրա Հայկական սփյուռքի հետ գործակցելու տարբեր կազմակերպություններ երևան եկան։ Տեղի ունեցավ նախարարությունից դեպի գրասենյակ անցում։ Ի՞նչ փոխվեց։ Հարց, որի պատասխանները լսելու համար խոսելու ենք հայրենիքում և նրա սահմաններից դուրս գտնվող ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Վերջերս ի հայտ եկավ Հայաստանի և Սփյուռքի մի խումբ մտավորականների, հասարակական գործիչների կողմից ստեղծված Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնությունը։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում նախաձեռնությունը։ Որո՞նք են նախաձեռնության վեր հանած գլխավոր հարցերը։ Ի՞նչ լուծումներ է ակնկալում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա հանգրվանում։
«Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 172-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
Երևանից
1․Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանը։
«Համասփյուռքյան մարտահրավերները ամերիկաբնակ սփյուռքահայ գործչի տեսակետից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 133-րդ թողարկման ժամանակ:
1958 թվականից հրատարակվում է հայագիտության ասպարեզում ամենահայտնի գիտական հանդեսներից մեկը՝ «Պատմա-բանասիրական»-ը։ Հանդեսի առաջին համարից սկսած, ժամանակ առ ժամանակ, ընթերցողին է ներկայացվել «Սփյուռքահայ կյանք» խորագրով բաժինը։