Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայապահպանություն
518 Դիտում
Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայապահպանություն
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի հայահոծ նահանգի հանրային դպրոցներում մեծ թվով հայ աշակերտներ կան։ Նրանց մեծ մասը հնարավորություն չունի հայեցի կրթական դասընթացների մասնակցել։ Միևնույն ժամանակ թափ է առնում նահանգում գործող երկլեզու կրթական ծրագիրը։ Այն ներառում է նաև հայերենի դասավանդում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը հայերենով այլ առարկաներ դասավանդելն է։ Այս ծրագրի շահառուներից է Ջեֆերսոնի անվան հանրային դպրոցը։ Ինչպիսի՞ն է օտար երկրում գործող հայեցի դիմագծով ամերիկյան հանրային դպրոցի առօրյան։ Ինչպե՞ս է գործում երկլեզու ծրագիրը։ Ի՞նչ մարտահրավերներ են ծառացել դպրոցի առջև։
«Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայապահպանություն» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 135-րդ թողարկման ժամանակ:
Հյուրերն էին՝ 1.Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցի տնօրեն Արմինե Ալեքսանը։ 2.Գլենդելի հանրային դպրոցների կրթաշրջանի հայերեն երկլեզու ծրագրի պատասխնատու Միգանուշ Մելքոնյան-Աճեմյանը:
Տարեվերջին Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի եթերում 2019 թվականին իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ հարցազրույցով հանդես եկավ AFHIL (Armenian Fund for Health Insurance in Lebanon, այսուհետ՝ ԱՖՀԻԼ)-ի տնօրեն Հակոբ Լադոյանը։
Թուրքիայում Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի 2020 թվականի հունվարին մահացել էր Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Մեզանում, թերևս, քչերը գիտեին
One thought on “Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայապահպանություն”
Հարգելի Դոկտ. Հովհաննիսյան,
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ձե’զ այս հնարավորության և համապարփակ ձևով Գլենդելի հանրային դպրոցների կրթաշրջանի հայերեն երկլեզու ծրագիրը Ձեր ունկնդիրներին ներկայացնելու համար:
Հարգելի Դոկտ. Հովհաննիսյան,
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ձե’զ այս հնարավորության և համապարփակ ձևով Գլենդելի հանրային դպրոցների կրթաշրջանի հայերեն երկլեզու ծրագիրը Ձեր ունկնդիրներին ներկայացնելու համար: