Հայ գրականությունը նրա տարերեքն է։ Այն այ մնալու և հայի ինքությունը կերտելու կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս իրողության որդեգրմամբ է Սալբի Թաշճյանը հեռավոր Լիբանանում դարձել հայ գրականության ուսուցչուհի, ապա գրող-հրապարակախոս, նույն գրականությունը ռադիոեթերում տարածող լրագրող, իսկ այսօր արդեն Երևանի պետական համալսարանի ասպիրանտ։
Հայկական սփյուռքի մտավոր ներուժի շարքերում ուրույն տեղ ունեն հայապահպանության պատասխանատու գործը ստանձնած ուսուցիչները։ Նրանցից յուրաքանչյուրի նվիրական աշխատանքից է նաև կախված, թե որքանով մեր սփյուռքը կկարողանա պահպանել իր հայկական դիմագիծը։ Հայապահպանության մեծ ավանդույթներ ունեցող Լիբանանի Այնճար բնակավայրում է ապրում Սալբին։ Հայուհի, ով իր գործունեությամբ նպաստում է Սփյուռքի հայապահպանության զարգացմանը։ Ո՞վ է Սալբի Քյուրքճյան-Թաշճյանը։ Ի՞նչ գործունեություն է ծավալում հեռավոր Այնճարում։ Ինչպիսի՞ն է տեսնում հայրենագիտական կրթության պատկերը Հայկական սփյուռքում։
«Հայ գրականության պահապանը Լիբանանի Այնճար գյուղից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 175րդ թողարկման ժամանակ:
Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Ավանդական դարձած Վարդատոնը այս տարի նշվեց մայիսի 31-ին: Աշուղական երաժշտության մեծագույն վարպետ Սայաթ-Նովայի հիշատակին
ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ Ինչպիսի՞ն է Վոլգոգրադի հայ երիտասարդության ներկան, հայրենակենտրոն է արդյո՞ք, մասնակի՞ց է Սփյուռքի հայապահպանության և հայրենադարձության գործընթացներին, ի՞նչ
Սփյուռքի մեր հայրենակիցները ներգրավվո՞ւմ են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աշխատանքներին: Այս հարցի շուրջ հետաքրքիր դիտարկում իրականացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը