Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»
546 Դիտում
Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»
Ավանդական դարձած Վարդատոնը այս տարի նշվեց մայիսի 31-ին: Աշուղական երաժշտության մեծագույն վարպետ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված արարողությանը ներկա են եղել Վրաստանի հայ համայնքային կառույցների և թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ: Իր մասնակցությունն է բերել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը։ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ Հոգեգալստյան տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Ներկաները այցելել և ծաղիկներ են խոնարհել Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ: Ծաղիկներ են խոնարհվել նաև Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին։ Վարդատոնը առաջին անգամ նշվել է 1914 թվականին։
Մասնագիտական պարտքը հայրենի հողում Թագավարակի դեմ պայքարում օտարերկրյա աջակցության շրջանակներում օրերս Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս անգամ մեր
Սինգապուրի հնագույն քրիստոնեական կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, մարտի 26-ից 28-ը դարձավ համահայկական հանդիսությունների կենտրոն՝ նշելով հիմնադրման 190-ամյակը։ Հոբելյանական