Այս օրերին ազգովի կերտում ենք մեր նորօրյա հերոսապատումը։ Հայրենիքի պաշտպանությանն են լծվել նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ Իրենց կարողությունները ծառայեցնելով մեկ նպատակի՝ հաղթանակի համար: Այսօր Սփյուռքն ու սփյուռքահայը ևս մեկ անգամ փաստում են, որ իրենք հայրենիքի ամենավստահելի թիկունքն են։ Այդ թիկունքի նվիրյալները հաճախ չեն երևում։ Կարևոր է ճանաչել նրանց։ Համասփյուռքի լուսաբանման նոր թեմատիկ ուղղության գլխավոր հերոսները նրանք են՝ հայրենիքի կողքին կանգնած սփյուռքի մեր հայրենակիցները։ Գևորգ Ավագյան, ո՞վ է լոսանջելեսաբնակ մեր հայրենկիցը։ Ինչպե՞ս է հայտնվել հայրենիքում։ Ի՞նչ առաքելություն է այսօր իրականացնում։ Ինչպիսի՞ն է տեսնում ներկա Հայկական սփյուռքը։ Բարև ձեզ, ես Մհեր Հովհաննիսյանն եմ:
«Սփյուռքը հայրենիքի կողքին․ Գևորգ Ավագյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 162-րդ թողարկման ժամանակ:
Լիբանանի հայ համայնքի ներկա սոցիալ-տնտեսական և առողջապահական խնդիրները հեռավար քննարկումներում Լիբանանում տիրող տնտեսական ճգնաժամը, համաճարակային վիճակը բարդ իրավիճակի առջև են
Սփյուռքահայ երիտասարդի առօրյան Կահիրեի չորս հայ երիտասարդների դիտարկումներում Եգիպտոսի երբեմնի հայահոծ համայանքը վերածվել փոքր հայկական գաղթօջախի։ Այստեղ շարունակում են գործել
Երևանում կհիմնվի «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նույնանուն հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը նախանշում է մի նոր