Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով
525 Դիտում
Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով
Հայկական սփյուռքի նորօրյա պատմության շրջափուլում ի հայտ են գալիս նորաստեղծ համայնքներ։ Նրանց շուրջ համախմբվում են վերջին տարիներին արտագաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցները։ Այս միտումը երկար ժամանակ օրինակելի էր համարվում հետխորհրդային հանրապետությունների համար։ Այսօր արդեն նման ազդանշաններ են գալիս նույնիսկ կենտրոնական Եվրոպայից։ Ավստրիան այդօրինակ համայնքներից մեկի հիմնադրման երկիրը դարձավ։ Ինչպե՞ս է ձևավորվել Ֆորարլբերգի մարզի հայկական մշակութային միությունը։ Ի՞նչ ծրագրեր է իրականացնում։ Ինչպիսի՞ գործակցության ուղիներ է հաստատել հայրենիքի և սփյուռքի պատկան կառույցների հետ։ Ի՞նչ մարտահրավերների է դիմակայում։
«Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 159-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
Բրեգենցից
1․Ավստրիայի Ֆորարլբերգի մարզի հայկական մշակութային միության ղեկավար Դավիթ Ստեփանյանը։
Հայ ուսուցչի առօրյան Կահիրեում Գալուստյան-Նուբարյան Ազգային վարժարանը Կահիրեի միակ ամենօրյա հայկական կրթօջախն է։ Այն հանդիսանում է համայնքի հայապահպանության ջահակիրներից մեկը։
Հայագիտական ժողովածու ուկրաինացի գիտնականների կողմից Կիևում լույս է տեսել «Ուկրաինա-Հայաստան. պատմություն, մշակույթ, տուրիզմ» գիտական ժողովածուն, որը ընդգրկել է 30 հետազոտողների