Գալուստյան-Նուբարյան Ազգային վարժարանը Կահիրեի միակ ամենօրյա հայկական կրթօջախն է։ Այն հանդիսանում է համայնքի հայապահպանության ջահակիրներից մեկը։ Այդ պատճառով հայրենագիտական առարկաները առաջնային դերակատարում ունեն վարժարանի կրթական ծրագրերում։ Վարժարանի հայապահպան առաքելության առաջամարտիկները հայոց լեզու և պատմություն դասավանդող ուսուցիչներն են։ Ովքե՞ր են դասավանդում հայրենագիտական առարկաներ վարժարանում։ Ինչպիսի՞ն է նրանց մասնագիտական առօրյան։ Ինչպե՞ս են հաղթահարում առկա խնդիրները։
«Հայ ուսուցչի առօրյան Կահիրեում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 141-րդ թողարկման ժամանակ:
Հայոց ցեղասպանության թեմատիկ մուլտիմեդիոն ցուցադրություն Դոնի Ռոստովում https://youtu.be/3582y7omoQs Ապրիլի 11-25-ը, «Ռուսաստան — իմ պատմությունը» («Россия — моя история») համառուսաստանյան պետական
Սինգապուրի հնագույն քրիստոնեական կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, մարտի 26-ից 28-ը դարձավ համահայկական հանդիսությունների կենտրոն՝ նշելով հիմնադրման 190-ամյակը։ Հոբելյանական