Կոլորադոյում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծ
516 Դիտում
Կոլորադոյում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծ
ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 1336 օրինագիծը՝ «Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրությունը պետական դպրոցներում»։ Այն սահմանում է, որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության ուսուցումը Կոլորադոյի պետական դպրոցներում կլինի պարտադիր:
ԱՄՆ Արևմտյան ափի Ամերիկայի հայ ազգային կոմիտեից շնորհակալություն են հայտնել իրենց գործընկերներին՝ կոալիցիային ընդդեմ Համաշխարհային ցեղասպանության և Կոլորադոյի հրեական համայնքին՝ ցեղասպանության մասին կրթությունն իրականություն դարձնելու ուղղությամբ տարված համատեղ աշխատանքի համար:
Հաջորդ քայլերն են՝ Ներկայացուցիչների պալատում երրորդ ընթերցումը (եզրափակիչ/պաշտոնական քվեարկությունը), Սենատում երկրորդ և երրորդ ընթերցումներ, նահանգապետի ստորագրությունը:
«spyurk.info» կամավոր թղթակից Լուսինե Մանվելյան
I had never heard of the Armenian Genocide until I learned about it from an Armenian friend. She didn't understand why we never talked about the genocide of her people.
Հայ սփյուռքը ճանաչելու ճանապարհին կարևոր աղբյուր է Սփյուռքի մամուլը։ Այս շարքը պարբերաբար ներկայացնելու է մեր Սփյուռքի մամուլի տարբեր օրինակները, և փորձելու ենք միասին հասկանալ, թե որքանո՞վ է այսօր այն ապահովում հայկական աշխարհի փոխճանաչելիությունը։
իԳործ․ մասնագիտական փորձի զարգացում ՀՀ-ում Սփյուռքի 20 հայրենակցի համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսում է նոր նախագիծ, որը նպատակ