իԳործ․ մասնագիտական փորձի զարգացում ՀՀ-ում Սփյուռքի 20 հայրենակցի համար
542 Դիտում
իԳործ․ մասնագիտական փորձի զարգացում ՀՀ-ում Սփյուռքի 20 հայրենակցի համար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսում է նոր նախագիծ, որը նպատակ ունի ներգրավելու Սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ կառավարման ոլորտ։ Նախագիծը կոչվում է «իԳործ»։ Այն հնարավորություն կտա Սփյուռքի համալսարանավարտ 20 հայի իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել ՀՀ կառավարման համակարգում։ Ծրագիրը իրականացվելու է 01․07․2020-30․06․2021 ընկած ժամանակահատվածում։ Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 15-ը։ Հայաստան տեղափոխվելու ամբողջական ծախսը և տեղում կեցության ծախսերը (336․000 ՀՀ դրամի սահմաններում) հոգում է ՀՀ կառավարությունը։ Այս մասին հաղորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցների մի մասը ծրագրի շնորհիվ հայրենադարձվելու որոշում կկայացնի և կշարունակի գործունեություն իրականացնել Հայրենիքում։
Մնում է հուսալ, որ ծրագիրը իրատեսական հաշվարկների հիման վրա է կառուցվել։ Այդ պայմաններում հնարավոր կլինի ներգրավել լավագույն մասնագետներին այնպիսի ոլորտ, ինչպիսին պետական կառավարման համակարգն է։ Մի հարթակ, որտեղ արհեստավարժ մասնագետների կարիք միշտ է զգացվել։ Մեզ մնում է հաջող ընթացք և արդյունավետ շարունակականություն մաղթել ծրագրին, որը փոքր, բայց կարևոր պատուհան է բացում դեպի Հայրենիք։
Տորոնտոյի հայ համայնքը հայտարարել է ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր ձեռքբերման մասին, որն արդեն իսկ բնորոշվել է որպես «պատմական շրջադարձ»։ 15,05
Հայոց պատմության ուսուցչուհու առաքելությունը Նիժնի Նովգորոդ քաղաքում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները մեծ ու փոքր համայնքային կառույցներ են ձևավորել։ Դրանց կողքին
Թուրքիայում Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի 2020 թվականի հունվարին մահացել էր Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Մեզանում, թերևս, քչերը գիտեին