Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով
572 Դիտում
Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով
Հայկական սփյուռքի ներքին տեղաշարժերի ներկա զարգացումների պայմաններում հաճախ կարելի է հանդիպել նոսրացող համայնքներ։ Այդօրինակ հետևանքները տարբեր պատճառներ են պարունակում, որոնցից են կրթամշակութային, տնտեսական և այլ բնույթի խնդիրները։ Երբեմնի հայահոծ համայնքներից է Ալեքսանդրիայի հայկական համայնքը։ Այսօր մի քանի հարյուրի հասնող մեր հայրենակիցներից բաղկացած համայնքը հակառակ փոքրաթիվ թվակազմի շարունակում է ապրել համայնքային կյանքով։ Այս հարցում ուրույն նշանակություն ունեն մշակութային միությունները։ Ի՞նչ դերակատարում ունի «Տիգրան Երկաթ» մշակութային միությունը համայնքի մշակութային կյանքում։ Որո՞նք են միության առաքելության առանցքային ուղղությունները։ Ի՞նչ կապ ունի միության հետ Աստղիկ Ալեքսանյանն ու իր գերդաստանը։ Որո՞նք են ներկայի մարտահրավերները։
«Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 168-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝ Ալեքսանդրիայից 1․«Տիգրան Երկաթ» մշակութային միության ատենապետ Աստղիկ Ալեքսանյանը։
«Հուսաբեր» մշակութային ընկերակցությունը Եգիպտոսում․ զարգացումներ և մարտահրավերներ Եգիպտոսի հայ համայնքի, ինչպես հայ սփյուռքի կայացած այլ համայնքներում, մշակութային միությունները մեծ դերակատարում
Հայ ավետարանական Բեթել երկրորդական վարժարանի ներկան Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններն անկայուն տնտեսական իրավիճակ են ձևավորել։ Այդ ամենին ավելացել է օրեցօր