Սփյուռքի ամենաերիտասարդ թեմը Էմիրաթների և Քաթարի հայկական համայնքները կազմակերպող իրական ուժ
1036 Դիտում
Սփյուռքի ամենաերիտասարդ թեմը Էմիրաթների և Քաթարի հայկական համայնքները կազմակերպող իրական ուժ
Հայ ամենաերիտասարդ գաղթօջախը 5 տարեկան է։ Հինգ տարի առաջ հայկական Սփյուռքի արևելյան սահմաններում ձևավորվեց այն։ Ծոցի երկրների հայկական համայնքների թվում ուրույն տեղ ունի Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի հայկական համայնքը, որի հիմքում մի քանի հարյուրից մինչև 10 հազարի հասնող հայկական համայնքի առաջացման փաստն է։
Նոր թեմն ունի գործող երկու եկեղեցի, երեք թեմական մեկօրյա դպրոց, ազգային մշակույթը ներկայացնող ամենամյա ձեռնարկներ։ Այս ամենի կողքին տարբեր մարտահրավերներ են գլուխ բարձրացնում։ Դրանցից մեկը Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներին դեպի թեմ բերելու հարցն է։
Կենտրոնացած լինելով Առաջնորդարանի շուրջ՝ համայնքը շարունակում է գործել և դիմակայել նոր մարտահրավերների։ Ինչպե՞ս է այն կազմակերպված։ Ի՞նչ դերակատարում ունի հայոց թեմի առաջնորդարանը։ Որո՞նք են ծառացած խնդիրները։
«Սփյուռքի ամենաերիտասարդ թեմը Էմիրաթների և Քաթարի հայկական համայնքները կազմակերպող իրական ուժ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 176-րդ թողարկման ժամանակ:
Մայիսի 1-ին Սամարայում «KARMIR III» նախագիծը կանցկացնի «Առաջին պատմություն։ Արյուն ու լեզու» խորագիրը կրող ստեղծագործական երեկո։ Նախագծի հիմնադիրներն են նկարիչ
Add Your Heading Text Here Կրասնոդարը Ռուսաստանի ամենահայաբնակ շրջաններից է։ Այստեղ գործում են հայկական տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց շարքերում քիչ
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան Սփյուռքի շատ համայնքներում հայակենտրոնացման յուրօրինակ հարթակներ կան։ Դրանց թվում ուրույն տեղ ունեն մարզական միություններն