Ի՞նչ դեր ունի հայերենը Սփյուռքի ինքնության պահպանման հարցում, ինչպիսի՞ն է Վոլգոգրադի կրթության հայ մշակի առօրյան, հաջողվո՞ւմ է օտար երկրում համադրել արհեստավարժ մանկավարժությունը հայեցի դաստիարակության հետ, որո՞նք են ծառացած խնդիրները, ի՞նչ է անհրաժեշտ անել:
«Հայեցի կրթության դերը Սփյուռքի ինքնության պահպանման հարցում. Վոլգոգրադ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 124-րդ թողարկման ժամանակ:
Հյուրերն էին՝ 1. Վոլգոգրադ քաղաքի Սբ․ Գևորգ եկեղեցու հայորդյաց տան հայոց լեզվի ուսուցչուհի Արմենուհի Սվազյանը: 2. Վոլգոգրադ քաղաքի Սբ․ Գևորգ եկեղեցու հայորդյաց տան հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Ռոզիկյանը:
Կոլորադոյում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 1336
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան Սփյուռքի շատ համայնքներում հայակենտրոնացման յուրօրինակ հարթակներ կան։ Դրանց թվում ուրույն տեղ ունեն մարզական միություններն