Ռոստովի մարզի օրենսդիրները հարգեցին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը
462 Դիտում
Ռոստովի մարզի օրենսդիրները հարգեցին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը
Ռոստովի մարզի օրենսդիրները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Նման նախաձեռնությամբ հանդես եկավ Օրենսդիր մարմնի պատգամավոր, Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը:
Դոնի Ռոստովի հայկական համայնքը Ռուսաստանի Դաշնության ամենահին և հայահոծ համայնքներից է։ Համայնքի ուժերով 2015 թվականին Դոնի Ռոստով քաղաքի մաս կազմող նախկին Նոր Նախիջևան հայակերտ քաղաքի կենտրոնում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ոչ ցեղասպանությանը» հուշարձանը։ Ամեն տարի համայնքում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։ Պետք է ասել, որ Ռոստովի Օրենսդիր մարմնում Սուրմալյանը պարբերաբար հանդես է եկել նման նախաձեռնությամբ և կարողացել է հրավիրել իր գործընկերների ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Երևույթը հետաքրքիր է նաև նրանով, որ «դասական» Սփյուռքի կողքին «նոր» Սփյուռքը հետզհետե փորձում է հարցը լսելի դարձնել իր հարթակի պետական մարմիններում։
Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով Հայկական սփյուռքի ներքին տեղաշարժերի ներկա զարգացումների պայմաններում հաճախ կարելի է հանդիպել նոսրացող համայնքներ։
Երևանում կհիմնվի «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նույնանուն հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը նախանշում է մի նոր