ԱՄՆ Արևմտյան ափի հայկական համայնքներում շարունակում է մտահոգիչ մնալ ձուլման հարցը։ Այս ուղղությամբ հաճախ հնչում են տարբեր տեսակետներ։ Միայն թե գործնականում վաղուց գոյություն ունեն լուծումներ, որոնք անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել։ Այս լուծումներից է հայեցի կրթություն ապահովող Սփյուռքի հայկական վարժարանը։ Օրենջ Քաունթիի հայկական փոքրաթիվ համայնքում այս մասին գիտեն։ Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ անգնահատելի հայապահպան գործ է անում տեղի միակ հայկական վարժարանը։ Ինչպիսի՞ն է վարժարանի առօրյան։ Որո՞նք են զարգացման հեռանկարները։
«Փոքրաթիվ համայնքի հայապահպանության դարբնոցը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 136-րդ թողարկման ժամանակ:
Աշակերտական Կրթանպաստ Ֆոնդը կլինի Ազգային վարժարանների աշակերտության կողքին․ ԱՄՆ Արևմտյան ափ Հայ սփյուռքի կարևոր հենասյուներից մեկը՝ հայ դպրոցը երկար տարիներ
Չալթր գյուղի հայրենագիտական առարկաների ուսուցչուհու առաքելությունը Ռուսաստանի Դաշնության հայահոծ համայնքների թվում Նոր Նախիջևանի հայկական համայնքը հնաբնակներից մեկն է։ Նրա շուրջ