Հայրենադարձության հարցը շարունակում է մնալ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մնայուն խնդիրներից մեկը։ Այս մասով հարցի գիտակներն ու պարզապես մտահոգ մեր հայրենակիցները հաճախ են կատարում տարբեր քննարկումներ։ Հստակ է մնում մեկ բան՝ հայրենադարձության չափերը օրեցօր չեն ավելանում։ Ավելին, միշտ առկա է մնում արտագաղթի հարցը։ Նման պայմաններում կարևոր է լսել նաև հայրենադարձության ճանապարհը բռնած մեր հայրենակիցներին։ Ովքե՞ր են նախկին սփյուռքհայեր Ռուբենն ու Արազը։ Ինչո՞ւ հայրենադարձվելու որոշում կայացրեցին։ Ինչո՞վ էին զբաղվում մինչ հայրենադարձությունը և ի՞նչ են անում այսօր հայրենիքում։ Ինչպիսի՞ն են տեսնում հայրենադարձության հարցի լուծումը։
«Հայրենադարձության հարցը Ռուբեն և Արազ անունով հայրենադարձների տեսանկյունից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 173րդ թողարկման ժամանակ:
Արևմտահայերենի փրկության հայրենադարձ արևմտահայի բանաձևը Տարիներ առաջ Սիրիաից հայրենադարձված Նայիրիի յոթամյա աղջիկը մայրիկին պնդում էր ստեղծելու իր ու մյուս արևմտահայ
ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ինչո՞ւ են հայրենադարձվելու որոշում կայացրել, ինչպե՞ս են հայրենիքում կազմակերպված, ի՞նչ սովորույթներ ունեն, որո՞նք են ներկա խնդիրները:
Հայկական սփյուռքի ներկայացուցիչների վերադարձը հայրենիք շարունակում է մնալ Հայաստանի պետականաշինության և ժողովրդագրական անվտանգության ապահովման առանցքային ուղղություններից մեկը։ Ներկայումս հայրենադարձության գործընթացը