Նախագիծը նպատակ ունի մեկ հարթակի ներքո հնարավորինս անաչառ ներկայացնել Հայ սփյուռքի շուրջ ծավալվող լրատվությունը։ Դիտարկման են դրվելու նաև թեմատիկ վերլուծական հոդվածներ։ Հարթակի գործունեությունը անկողմնակալ է, չի հետապնդում ֆինանսական եկամուտ և չունի քաղաքական ու կրոնական որևէ ուղղվածություն։ Պարբերաբար թարմացվելու է Հայ սփյուռքը ներկայացնող կազմակերպությունների տեղեկույթը։
Մենք ձգտում ենք ճանաչելի դարձնել Հայ սփյուռքը թե՛ Հայրենիքի, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Այս առաքելությունը պատշաճ իրականացնելու համար օգտակար ենք համարում նաև նախագծում Սփյուռքի մեր հայրենակիցների մասնագիտական ներգրավվածությունը։
Ունե՞ք նորություն, իրականացրե՞լ եք մասնագիտական վերլուծություն Սփյուռքի վերաբերյալ և ցանկանու՞մ եք այն հասանելի դարձնել հայկական համացանցային տիրույթում, ուրեմն ուղարկե՛ք Ձեր նյութը մեր էլ․ փոստին՝ spyurkinfo@gmail.com (նյութի կրիչը՝ Word, տեքստը հայերենի դեպքում՝ Unicode, մյուս լեզուների դեպքում՝ Times New Roman, տառաչափը՝ 12, նամակին կից գրել նյութի հավաստիությունը փաստող որևէ հղում, նյութի նակրը՝ jpg )։
Տորոնտոյի հայ համայնքը հայտարարել է ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր ձեռքբերման մասին, որն արդեն իսկ բնորոշվել է որպես «պատմական շրջադարձ»։ 15,05
Add Your Heading Text Here Հետխորհրդային հանրապետություններում վերջին 30 տարիների ընթացքում վերաձևավորվել են հայկական համայնքները։ Ունենալով դեռ գաղթօջախներից եկող փորձը՝