Այս օրերին ազգովի կերտում ենք մեր նորօրյա հերոսապատումը։ Հայրենիքի պաշտպանությանն են լծվել նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ Իրենց կարողությունները ծառայեցնելով մեկ նպատակի՝ հաղթանակի համար: Այսօր Սփյուռքն ու սփյուռքահայը ևս մեկ անգամ փաստում են, որ իրենք հայրենիքի ամենավստահելի թիկունքն են։ Այդ թիկունքի նվիրյալները հաճախ չեն երևում։ Կարևոր է ճանաչել նրանց։ Համասփյուռքի լուսաբանման նոր թեմատիկ ուղղության գլխավոր հերոսները նրանք են՝ հայրենիքի կողքին կանգնած սփյուռքի մեր հայրենակիցները։ Գևորգ Ավագյան, ո՞վ է լոսանջելեսաբնակ մեր հայրենկիցը։ Ինչպե՞ս է հայտնվել հայրենիքում։ Ի՞նչ առաքելություն է այսօր իրականացնում։ Ինչպիսի՞ն է տեսնում ներկա Հայկական սփյուռքը։ Բարև ձեզ, ես Մհեր Հովհաննիսյանն եմ:
«Սփյուռքը հայրենիքի կողքին․ Գևորգ Ավագյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 162-րդ թողարկման ժամանակ: