Համասփյուռքը շարունակում է իր ռադիոլսողին ծանոթացնել Հայկական սփյուռքի մեր այն հայրենակիցների հետ, ովքեր հայրենիքի համար կարևոր օրերին կանգնած են նրա կողքին։ Սովորաբար այս օրերին մեզ հասու է դառնում Սփյուռքի առավելապես հանրաճանաչ հայերի գործունեությունը։ Համասփյուռքը գնում է այլ ճանապարհով․ ճանաչել տալ ոչ հանրաճանաչ, բայց ոչ պակաս հայրենապաշտ Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Հայերի, ովքեր օգնության տարբեր ձևաչափով փորձում են կարելին ու անկարելին անել հայրենիքի համար։ Շանթ Նաջարյան, ո՞վ է լոսանջելեսաբնակ մեր հայրենկիցը։ Ինչպե՞ս է հայտնվել հայրենիքում։ Ի՞նչ առաքելություն է այսօր իրականացնում։ Ինչպիսի՞ն է տեսնում ներկա Հայկական սփյուռքը։ Որո՞նք են ներկա խնդիրները։
Բարև ձեզ, ես Մհեր Հովհաննիսյանն եմ:
«Սփյուռքը հայրենիքի կողքին․ Շանթ Նաջարյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 163-րդ թողարկման ժամանակ:
Երկար ճանապարհ են անցել մեր հայրենակիցները այս արդյունքը արձանագրելու համար։ Վերջապես ԱՄՆ Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Երևանում կհիմնվի «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նույնանուն հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը նախանշում է մի նոր