Հայոց պատմության ուսուցչուհու առաքելությունը Նիժնի Նովգորոդ քաղաքում
449 Դիտում
Հայոց պատմության ուսուցչուհու առաքելությունը Նիժնի Նովգորոդ քաղաքում
Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները մեծ ու փոքր համայնքային կառույցներ են ձևավորել։ Դրանց կողքին առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կրթամշակութային հաստատությունները։ Հիմնականում մեկօրյա դպրոցի կարգավիճակով գործող կրթօջախներում տարբեր սկզբուքներով աշխատում են նվիրյալներ, ովքեր հաճախ ոչ հավասար պայմաններում փորձում են դիմակայել իրեցն համայնքներում օրեցօր աճող ուծացմանը։ Հայապահպանությանը լծված մեր նվիրյալներից է երիտասարդ ուսուցչուհի Շուշանը։ Ո՞վ է մեր հյուրը։ Ինչո՞ւ է հայրենիքից դուրս զբաղվում նման առաքելությամբ։ Ինչպիսի՞ն է տեսնում իր շրջապատն այսօր։ Ի՞նչ կրթամշակութային գործունեություն է իրականացնում։ Ինչպիսի՞ մասնագիտական կամուրջներ է հաստատել հայրենիքի և Սփյուռքի հետ։ Որո՞նք են Սփյուռքում հայապահպանության շուրջ ի հայտ եկող հիմնախնդիրները։
«Հայոց պատմության ուսուցչուհու առաքելությունը Նիժնի Նովգորոդ քաղաքում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 165-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
1․Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի հայկական կիրակնօրյա կրթօջախի պատմության ուսուցչուհի Շուշան Սիրականյանը։
«Փոքրաթիվ համայնքի հայապահպանության դարբնոցը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 136-րդ թողարկման ժամանակ:
Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա 2020 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ազդարարող 75-րդ տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի