Նոր Նախիջևանի հայ համայնքը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
28 Views
Նոր Նախիջևանի հայ համայնքը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
«Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն 8 ամիս է, ինչ հայ ռազմագերիների հարցը լուծված չէ: Ամբողջ աշխարհի հայերը հավաքվում են միասին արդարություն պահանջելու համար»,-այս նախաբանով է սկսվում Ռուսաստանի Դոնի Ռոստովի հայ համայնքը ներկայացնող «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի 2021 թվականի հունիսի 16-ի հայտարարությունը։ Պատերազմի առաջին օրերից իր նշանակալի աջակցությամբ աչքի ընկած համայնքն այսօր էլ անտարբեր չի մնում հայրենիքի խնդիրների նկատմամբ։ Հունիսի 17-ին, հայտարարության համաձայն, Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ վանքի մոտ նախատեսվում է հանրահավաք՝ ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների, ուր կհրապարակվի հանրային կոչ այս հարցի շուրջ։ Հատկանշական է, որ հիշյալ հայտարարության մեջ արդեն առկա են հարցի լուծումը ապահովելու ունակ պետական և միջազգային կառույցների անուններ։ Այսպիսի գործնական օրինակները, անկասկած, համասփյուռքյան համերաշխություն և շարունակականություն են պահանջում։
Երկար ճանապարհ են անցել մեր հայրենակիցները այս արդյունքը արձանագրելու համար։ Վերջապես ԱՄՆ Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Կոլորադոյում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 1336
Հակահայկական ակցիաներ Լիբանանում.լիբանանահայ լրագրողը սպառնալիքների թիրախ Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքի հայազգի լրագրող Նշան Տեր-Հարությունյանը հայտնվել է մի շարք ծայրահեղականների սպառնալիքների