Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ Հանրապետության համար այս դժվար օրերին տիրող ընդհանուր վիճակի և գործող իշխանության շուրջ իրենց կարծիքներն են հայտնել Սփյուռքի տարբեր գործիչներ։ Սակայն քչերն են, ովքեր անկախ նրանից, թե Հայաստանում որ քաղաքական թիմն է իշխում, մշտապես եղել են հայրենիքի կողքին, իրենց հնարավորությունների սահմանում աջակցել՝ միևնույն ժամանակ մատնանշելով և քննադատելով հայրենիքի զարգացման գործում ցուցաբերած թերությունները։ Նման գործիչների թվում է Դոնի Ռոստովի հայկական համայնքի ղեկավար, բարերար Հարություն Սուրմալյանը։ Վերջինս, մեր դիտարկումների արդյունքում, 44 օրյա պատերազմի ժամանակ շոշափելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին։ Նման օրինակներ ենք նկատում նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Հատկանշական է, որ այս գործունեությունն ադրբեջանական մամուլի և նրա թիկունքում կանգնած ուժերի կողմից մշտապես արձանագրվել է և արժանացել յուրովի ուշադրության ռուսալեզու մամուլում պատվիրված հոդվածների տեսքով։ Այս անգամ ևս Սուրմալյանն անմասն չմնաց և իր անձնական կարծիքն է հայտնել գործող իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։ Այն ընդգծված բացասական երանգներ ուներ, որը ուղղված էր գործող իշխանության վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությանը։ Մյուս կողմից այն կոչ էր՝ ուղղված հայրենակիցներին, որի հիմքում ընկած էր արժանի և կարող ղեկավար ընտրելու գաղափարը։ Կարևոր է ընդգծել, որ այդ դիրքորոշման համատեքստում հայազգի գործիչը պահպանելով չեզոք դիրք՝ չի փորձել մատնանշել իր կողմից ընդունելի որևէ թեկնածուի անուն։ Ավելին, չմոռանանք, որ տեղի համայնքային կյանքի շրջանակում, աշխատակցելով ներկա իշխանությունների հետ, Սուրմալյանն իր գնահատականները տալիս է թերևս առկա փորձից։ Ակնհայտ է մի բան՝ որքան էլ համաձայն լինենք կամ չլինենք մեր հայրենակցի տեսակետի հետ, պետք է ընդունենք, որ այսօրինակ տեսակետները կարևոր կառուցողական քննադատությունների շարքին են պատկանում։ Այս քննադատությունը անում է մի մարդ, ով գործուն մասնակցություն է ունեցել և ունենում հայրենիքի և սփյուռքի ամուր կապերի հաստատման ու հայապահպանության գործում, ինչն էլ վերջինիս թույլ չի տալիս անտարբեր մնալ առկա զարգացումների նկատմամբ։ Երևույթ, ինչին այս օրերին քիչ ենք հանդիպում։
Հ․Գ․ Հարություն Սուրմալյանի հիշյալ հայտարարությունը մեջբերում ենք ֆեյսբուքի նրա պաշտոնական էջից․ ,
Կոլորադոյում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 1336
Երկար ճանապարհ են անցել մեր հայրենակիցները այս արդյունքը արձանագրելու համար։ Վերջապես ԱՄՆ Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: