Չալթր գյուղի հայրենագիտական առարկաների ուսուցչուհու առաքելությունը
375 Դիտում
Չալթր գյուղի հայրենագիտական առարկաների ուսուցչուհու առաքելությունը
Ռուսաստանի Դաշնության հայահոծ համայնքների թվում Նոր Նախիջևանի հայկական համայնքը հնաբնակներից մեկն է։ Նրա շուրջ ժամանակին ձևավորված Նախիջևան քաղաքն ու հինգ հայկական գյուղերը մեծ հետք են թողել hայոց պատմության մեջ։ Այսօր նրանց ժառանգները շարունակում են ապրել Դոնի Ռոստովի երկրամասում։ Նրանց շարքում կան նվիրյալներ, ովքեր մանկավարժական գործունեությամբ վառ են պահում հայապահպանության կրակը։ Ո՞վ է Հռիփսիմե Վարդևանյանը։ Ի՞նչ առաքելություն է իրականացնում։ Ինչպիսի՞ն է տեսնում իր ոլորտի խնդիրները։ «Չալթր գյուղի հայրենագիտական առարկաների ուսուցչուհու առաքելությունը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 166-րդ թողարկման ժամանակ: Հյուրն էր՝ 1․Չալթր գյուղի թիվ 1 դպրոցի Հայոց լեզվի ու գրականության, պատմության ուսուցչուհի Հռիփսիմե Վարդևանյանը։
Երևանում կհիմնվի «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նույնանուն հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը նախանշում է մի նոր
Add Your Heading Text Here Հետխորհրդային հանրապետություններում վերջին 30 տարիների ընթացքում վերաձևավորվել են հայկական համայնքները։ Ունենալով դեռ գաղթօջախներից եկող փորձը՝
Возвращение представителей армянской диаспоры на родину остается одним из ключевых направлений государственного строительства и обеспечения демографической безопасности Армении. В настоящее