Այս օրերին աշխարhը Կորոնավիրուս անունով մարտահրավերի առջև է կանգնած։ Այն սահմաններ չի ճանաչում։ Սփյուռքը, ինչպես և Հայրենիքը, այսօր այդ մարտահրավերի դեմ պայքարում փորձում են անհրաժեշտ աշխատանք իրականացնել։ Այս ուղղությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Լիբանանի հայ համայնքը։ Այն նախաձեռնողական ջիղով փորձում է ներհամայնքային կազմակերպված վիճակ ստեղծել՝ կենտրոնացնելով համայնքի ներուժը այս համաճարակի դեմ պայքարում։ Ձևավորված շտաբի անունից վերջերս լիբանանյան հեռուստաալիքներից մեկի եթերում հարցի շուրջ մանրամասն դիտարկումներ կատարեցին Ավետիս Կիտանյանը և Հակոբ Լադոյանը (տե՛ս կից տեսանյութը): Ըստ էության այս նախաձեռնությունը երկու հիմնական նպատակ է հետապնդում․ իրականացնել կանխարգելիչ քայլեր և հնարավորինս օգտակար լինել համաճարակի տարածման արդյունքում խնդիր ունեցողներին (տե՛ս կից ծանուցողական-կանխարգելիչ տեսանյութը)։ Կարևոր է նշել, որ այս նախաձեռնությամբ համայնքը հասցեական քայլ է կատարում առկա խնդիրների շուրջ իր հայրենակիցներին աջակցելու, ինչպես նաև գործակցության ձեռք մեկնում տեղական իշխանություններին՝ հաստատելով համաճարակի դեմ միասնական պայքարելու պատրաստակամությունը։ Նմանօրինակ քայլերը վկայում են մեր Սփյուռքի անկոտրում ներուժի մասին։ Մաղթենք, որ այս և նմանօրինակ նախաձեռնությունների կարիքը քիչ զգացվի և բոլորս հաջողությամբ հաղթահարենք այս մարտահրավերը։
Թուրքիայում Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի 2020 թվականի հունվարին մահացել էր Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Մեզանում, թերևս, քչերը գիտեին
Հայապահպանության գործընթացը Սփյուռքում․ տեսակետ Գերմանիայից Այսօր օտար երկրներում ավելի շատ հայ է ապրում, քան հայրենիքում։ Նրանցից շատերը կանգնած են ազգային
Հայաստանյան մշակույթը Մոսկվայում․ Աբրահամյանների գեղանկրաչությունը Վերջին շրջանում Ռուսաստանի հայկական համայնքի կյանքում ավելի հաճախ է նկատվում հայասատանյան մշակույթի ներկայացումը։ Դա նպաստում