Այս օրերին աշխարhը Կորոնավիրուս անունով մարտահրավերի առջև է կանգնած։ Այն սահմաններ չի ճանաչում։ Սփյուռքը, ինչպես և Հայրենիքը, այսօր այդ մարտահրավերի դեմ պայքարում փորձում են անհրաժեշտ աշխատանք իրականացնել։ Այս ուղղությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Լիբանանի հայ համայնքը։ Այն նախաձեռնողական ջիղով փորձում է ներհամայնքային կազմակերպված վիճակ ստեղծել՝ կենտրոնացնելով համայնքի ներուժը այս համաճարակի դեմ պայքարում։ Ձևավորված շտաբի անունից վերջերս լիբանանյան հեռուստաալիքներից մեկի եթերում հարցի շուրջ մանրամասն դիտարկումներ կատարեցին Ավետիս Կիտանյանը և Հակոբ Լադոյանը (տե՛ս կից տեսանյութը): Ըստ էության այս նախաձեռնությունը երկու հիմնական նպատակ է հետապնդում․ իրականացնել կանխարգելիչ քայլեր և հնարավորինս օգտակար լինել համաճարակի տարածման արդյունքում խնդիր ունեցողներին (տե՛ս կից ծանուցողական-կանխարգելիչ տեսանյութը)։ Կարևոր է նշել, որ այս նախաձեռնությամբ համայնքը հասցեական քայլ է կատարում առկա խնդիրների շուրջ իր հայրենակիցներին աջակցելու, ինչպես նաև գործակցության ձեռք մեկնում տեղական իշխանություններին՝ հաստատելով համաճարակի դեմ միասնական պայքարելու պատրաստակամությունը։ Նմանօրինակ քայլերը վկայում են մեր Սփյուռքի անկոտրում ներուժի մասին։ Մաղթենք, որ այս և նմանօրինակ նախաձեռնությունների կարիքը քիչ զգացվի և բոլորս հաջողությամբ հաղթահարենք այս մարտահրավերը։
Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով Հայկական սփյուռքի ներքին տեղաշարժերի ներկա զարգացումների պայմաններում հաճախ կարելի է հանդիպել նոսրացող համայնքներ։
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան հայոց թեմի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 130-րդ թողարկման ժամանակ: