Եգիպտոսի հայկական համայնքը ուրույն անցյալ ունի։ Այն խոշոր հայկական գաղթօջախից վերածվել է ոչ մեծաքանակ սփյուռքի։ Այսօր համայնքը շարունակում է գործել՝ դիմակայելով նոր մարտահրավերների։ Ինչպե՞ս է այն կազմակերպված։ Ի՞նչ դերակատարում ունի Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդարանը։
«Եգիպտոսի Հայոց թեմի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 139-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
1.Հայաստանյաց առաքելական եկեղեցու Եգիպտոսի (Եթովպիա, Սուդան, Հարավային Աֆրիկա) Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Տարեվերջին Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի եթերում 2019 թվականին իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ հարցազրույցով հանդես եկավ AFHIL (Armenian Fund for Health Insurance in Lebanon, այսուհետ՝ ԱՖՀԻԼ)-ի տնօրեն Հակոբ Լադոյանը։