Աշակերտական Կրթանպաստ Ֆոնդը կլինի Ազգային վարժարանների աշակերտության կողքին․ ԱՄՆ Արևմտյան ափ
11 Views
Աշակերտական Կրթանպաստ Ֆոնդը կլինի Ազգային վարժարանների աշակերտության կողքին․ ԱՄՆ Արևմտյան ափ
Հայ սփյուռքի կարևոր հենասյուներից մեկը՝ հայ դպրոցը երկար տարիներ եղել և մնում է որպես հայապահպանության գլխավոր գործոն։ Ժամանակի ընթացքում Սփյուռքի վարժարանների թիվը գնալով նվազում է։ Առաջ են գալիս տնտեսական մեծ խնդիրներ, որոնց լուծումը համայնքային ուժերի միասնական մոտեցում է պահանջում։ Ներկա համաճարակային իրավիճակը տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացրել ամբողջ աշխարհում։ Այդ խնդիրները ուղղակիորեն ազդում են նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Նարնց, ովքեր իրենց զավակներին, հակառակ բոլոր դժվարությունների, մղում են դեպի ազգային կրթական կենտրոններ՝ հայկական վարժարաններ։ ԱՄՆ Արևմտյան ափի Ազգային վարժարանների խնամակալ մարմինը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդես է եկել նման ներուժով տեղի ազգային վարժարաններին նեցուկ կանգնելու կոչով։ Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող հայկական վարժարանները, առանց չափազանցության, սովորական դպրոցներից վերածվել են հայկական ինքնությունը պահպանող կենտրոնների։ 2020 թվականի դրությամբ այստեղ սովորում են շուրջ 3050 աշակերտ։ «Այսօր զորակոչի ենք ենթարկում մեր բարոյական և նյութական բոլոր հնարավորութիւնները՝ պահպանելու համար Հայ սփյուռքի ողնաշարը համարվող Ազգային վարժարանը և հայ ազգի ապագան՝ հայ աշակերտին»,- նշվում է Խնամակալ մարմնի հայտարարության մեջ։ Այս նպատակով Խնամակալ մարմինը ստեղծել է Աշակերտական Կրթանպաստ Ֆոնդ։ Խնամակալ մարմնի պաշտոնական կայքում գործող էլեկտրոնային նվիրատվության համակարգի միջոցով հնարավոր է կատարել դրամական փոխանցումներ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ նվիրատուությունները կոչված են հոգալու ազգային վարժարանների աշակերտների կրթկան կարիքները:
Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը կանգուն է Թուրքիայում հայկական պատմաշակութային հուշարձանների, կրոնական հաստատությունների հանդեպ, մեղմ ասած, ոչ հանդուրժողական վերաբերմունքը շարունակական բնույթ
Ռուսաստանում և ԱՄՆ-ում վերջին շրջանում գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում հայկական միջազգային «ARMOSPHERE» նախագիծը որի հեղինակի հետ էլ այսօր զրուցել ենք:
«Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի անցյալն ու ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 147-րդ թողարկման ժամանակ: