Թուրքիայում հայկական պատմաշակութային հուշարձանների, կրոնական հաստատությունների հանդեպ, մեղմ ասած, ոչ հանդուրժողական վերաբերմունքը շարունակական բնույթ է ստանում։ Մայիսի 23-ին հայտնի էր դարձել Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի մասում տեղադրված խաչը պոկելու վանդալիզմի վառ դրսևորումը։ Օրեր անց այս զարհուրելի արարքը իրականացրած անձը ձերբակալվել է։ Ի՞նչ է սա՝ արդարադատության հաստատո՞ւմ Թուրքիայում։ Այս ուղղությամբ զարգացումները հետաքրքիր երանգներ են սկսում ստանալ։ Էրդողանի քաղաքական հակառակորդ և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը կարողացել է ժամանակին հաղթել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Այսօր ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն արդեն այցելում է հայկական նշյալ եկեղեցի և իր հստակ դիրքորոշումը հայտնում կատարվածի հանդեպ։ Իմամօղլուի հետ եկեղեցի է այցելել նաև Ստամբուլի Սկյուտար շրջանի համայնքապետ Հիլմի Թյուրքմենը։ Թուրքական աղբյուրի փոխանցմամբ նրանք եկեղեցում դեպքի մասին տեղեկություն են ստացել եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանից։ Ստամբուլի քաղաքապետը նշել էր, որ ցավում է կատարվածի համար և ասել, որ կատարված հարձակումը սրբավայրի նկատմամբ, որ կրոնին էլ որ պատկանի, կատարվել է բոլորի դեմ։ Էդվարդ Այվազյանը հաղորդմամբ եկեղեցու խաչը նորոգվել է և կրկին ամրացվել դարպասին։ Այստեղ տեղին է հիշել այն, որ վերջերս ընդդիմադիր քաղաքապետը իր դեմ շինծու մեղադրանքներով քերական գործեր հարուցելու մասին հայտարարություն էր տարածել։ Դրանում նա որպես զեղծարարներ մեղադրում էր Թուրքիայի ՆԳՆ նախարար Սուլեյման Սոյլուին և քննիչ Արիֆ Յըլդըրըմին։ Հուսանք, որ քաղաքապետի ողջունելի քայլը թելադրված է անկեղծ մղումներից և իր պաշտոնից բխող պատասխանատվությունից։ Մի բան, որ պակասում է Թուրքիայի ներկա հանրապետության ղեկավարության շրջանում։
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան Սփյուռքի շատ համայնքներում հայակենտրոնացման յուրօրինակ հարթակներ կան։ Դրանց թվում ուրույն տեղ ունեն մարզական միություններն
Չալթր գյուղի հայրենագիտական առարկաների ուսուցչուհու առաքելությունը Ռուսաստանի Դաշնության հայահոծ համայնքների թվում Նոր Նախիջևանի հայկական համայնքը հնաբնակներից մեկն է։ Նրա շուրջ
Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր իրականության ամենամեծ համահայկական կառույցներից մեկն է։ Նրա ակունքների մի մասը ուղղակի կապ ունեն Եգիպտոսի հայ