Սփյուռքի շատ համայնքներում հայակենտրոնացման յուրօրինակ հարթակներ կան։ Դրանց թվում ուրույն տեղ ունեն մարզական միություններն ու ակումբները։ Առողջ ապրելակերպի և արհեստավարժ սպորտի համատեքստում մեկ տեղ են հավաքվում համայնքի ներկայացուցիչները, որոնց մեջ մեծամասնություն են կազմում երիտասարդները։ Եգիպտոսի հայ համայնքը ևս նման օրինակներ ունի։ Դրանցից է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Կահիրեի «Նուբար» մարզական ակումբը։ Ի՞նչ ճանապարհ է անցել ակումբը։ Ինչպիսի՞ն է նրա ներկան։ Որքանո՞վ է ակումբի գործունեությունը նպաստում համայնքային ընդհանուր շահերին։ Ի՞նչ կապեր կան հայրենիքի հետ։ Որո՞նք են ներկա խնդիրները։
«Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 148-րդ թողարկման ժամանակ:
1958 թվականից հրատարակվում է հայագիտության ասպարեզում ամենահայտնի գիտական հանդեսներից մեկը՝ «Պատմա-բանասիրական»-ը։ Հանդեսի առաջին համարից սկսած, ժամանակ առ ժամանակ, ընթերցողին է ներկայացվել «Սփյուռքահայ կյանք» խորագրով բաժինը։
Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում 2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է սկսվել։ Երկրում տևական ժամանակ է պատշաճ չեն
Սինգապուրի հնագույն քրիստոնեական կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, մարտի 26-ից 28-ը դարձավ համահայկական հանդիսությունների կենտրոն՝ նշելով հիմնադրման 190-ամյակը։ Հոբելյանական
One thought on “Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան”
Voghchune Baron Mher medz urakhutiamp ungentretzink zruyts vor unetzank miasin makhtelov tzezi hatchoghutune tzer garevor ou azkokud kordzin mech
Voghchune Baron Mher medz urakhutiamp ungentretzink zruyts vor unetzank miasin makhtelov tzezi hatchoghutune tzer garevor ou azkokud kordzin mech