Թուրքիայում Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի
586 Դիտում
Թուրքիայում Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի
2020 թվականի հունվարին մահացել էր Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Մեզանում, թերևս, քչերը գիտեին նրա հայ լինելը։ Նրա մահից ամիսներ անց Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի։ Փայլանը նշել է, որ Զաքարյանի մահից հետո գրավոր հարցադիմում է ուղարկել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարրեմ Քասափօղլուին։ Նա հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախատեսվում է Զաքարյանի անունը հանրահռչակող որևէ նախագիծ։ Նախարարը ի պատասխան տեղեկացրել է, որ արդեն հստակեցված է Կարպիս Զաքարյանի անունով մրցաշար և մարզադահլիճ անվանակոչելու հարցը։ Փայլյանի հաղորդմամբ կենդանության օրոք «Երկաթե բռունցք»-ը պատշաճ վերաբերմունքի չի արժանացել և երբեմն ազգային պատկանելության պատճառով ենթարկվել է խտրականությունների։
1958 թվականից հրատարակվում է հայագիտության ասպարեզում ամենահայտնի գիտական հանդեսներից մեկը՝ «Պատմա-բանասիրական»-ը։ Հանդեսի առաջին համարից սկսած, ժամանակ առ ժամանակ, ընթերցողին է ներկայացվել «Սփյուռքահայ կյանք» խորագրով բաժինը։
Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում 2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է սկսվել։ Երկրում տևական ժամանակ է պատշաճ չեն