2017 թ․ սեպտեմբերի 15-ին Հայաստանի հանրային ռադիոյի եթերում առաջին անգամ հնչեց Մհեր Հովհաննիսյանի «Համասփյուռք» հեղինակային հաղորդումը։ Ավելի քան երեք տարի, յուրաքանչյուր շաբաթ եթերում ներկայացվել են Հայ սփյուռքի տարաբնույթ հարցերի անդրադարձող 121 թողարկում։ Այդ ընթացքում «Համասփյուռք»-ը հեռավար կապի միջոցով և տաղավարում ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Բելգիայի Ռուսաստանի, Հնդկաստանի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի մեր հայրենակիցների հետ քննության է առել համասփյուռքյան այնպիսի թեմաների, որոնք անդրադարձել են հայապահպանության և հայրենադարձության բազմաբովանդակ հարցերին։ Հաղորդման տաղավարից այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել հայրենի անվանի և սկսնակ մասնագետները, հայրենադարձված հայորդիները։ 2020 թվականից «Համասփյուռք»-ը շարունակում է իր թողարկումները ներկայացնել Հայաստանի հանրային ռադիոյի եթերում։ Այս տարի փորձ է կատարվելու ավելի մեծացնել հաղորդման հյուրերի աշխարհագրությունը՝ ներառելով նորանոր թեմաներ։ Պահպանվելու է դիտարկումների՝ հնարավորինս մատչելի անցկացման մոտեցումն ու հյուրերի բազմակողմանի ներկայացվածության՝ արդեն ավանդույթ դարձած սկզբունքները։ Շարունակվելու է առանձին հարցերի շուրջ հետեթերային աշխատանքը, որի նպատակն է բարձրացված խնդիրների շուրջ հնարավոր լուծումների ապահովումը։ Մեր սփյուռքի այն բոլոր հայրենակիցները, ովքեր տիրապետում են թեմատիկ հարցերին և պատրաստ են դրանց շուրջ իրենց տեսակետներով կիսվել, անխտիր կստանան դրա հնարավորությունը։ Նրանց Հայրենիքից կմիանան Հայ սփյուռքին գիտակ մեր հայրենակիցները։ Այսուհետ Սփյուռք․info ևս կներկայացնի «Համասփյուռք»-ի թողարկումները։
Սփյուռքը Կահիրեյի հայ մտավորական Ժիրայր Շուշանյանի տեսանկյունից Հայաստանի վերանկախացումից ի վեր Հայկական սփյուռքը նոր կամուրջներ է ձևավորել հայրենիքի հետ։ Սփյուռքը
«Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայա¬պահպանություն» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 135-րդ թողարկման ժամանակ:
Սփյուռքի մեր հայրենակիցները ներգրավվո՞ւմ են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աշխատանքներին: Այս հարցի շուրջ հետաքրքիր դիտարկում իրականացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը