Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված նոր քայլեր է ձեռնարկում

Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված նոր քայլեր է ձեռնարկում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հունիսի 23-ին կայացել է Խորհրդատվական բարձրագույն կոմիտեի հերթական նիստը։ Կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Նոր կառույցը պետք է լծվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակման գործին, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։ Նիստում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքագրմամբ և միասնական քաղաքականության մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։
Թուրքական ժխտողականությունը իրականում նոր երևույթ չէ, բացառությամբ այն հանգամանքի, որ նման ժողովների չափավոր բաց ներկայացնելը դարձել է բացահայտ քայլ։ Մի բան, որը նաև իր բնույթով մարտավարական և քարոզչական բաղադրիչներ ունի ու միտված է ուղղորդելու ժխտողականության հանցավոր գործին լծված ուժերին։

«spyurk.info» կամավոր թղթակից Օֆելյա Արսենյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով