Թագավարակի դեմ պայքարում օտարերկրյա աջակցության շրջանակներում օրերս Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս անգամ մեր առողջապահական պայքարին միացան 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ կիսելու են իրենց փորձառությունը՝ մաս կազմելով Հայաստանի Հանրապետությունում համավարակի դեմ պայքարի առողջապահական համակարգին։ հատկանշական է, որ ֆրանսիական խմբի ղեկավարը հանրահայտ հայ բժիշկ Լորան Փափազյանն է: Առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ նա բավականին հուզիչ քայլ կատարեց․ Փափազյանը ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը: Սփյուռքի գլխավոր հանձնակատարաի գրասենյակից հայտնում են, որ Գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի է կոչում ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ: Սպասվույմ է, որ նմանօրինակ նախաձեռնություններում հետզհետե ավելի նկատելի են դառնալու օտար երկրներում բնակվող ազգությամբ հայ բժիշկների մասնակցության օրինակները, որոնց թվին կարելի է դասել նաև ռուսաստանյան առողջապահական համակարգը ներկայացնող բժիշկների խմբերը։
«Երաժշտական շրջապտույտ» համերգաշարի շրջանակում մարտի 9-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց Մոնրեալի դասական նվագախմբի (Orchestre Classique de Montréal – OCM, խմբավար Բորիս
«Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի հայագիտական կենտրոնի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 131-րդ թողարկման ժամանակ:
Հայրենագիտական կրթության հարցն Ալեքսանդրիայում հայ ուսուցչուհու տեսանկյունից Սփյուռքի ներկա մարտահրավերների թվում կարևոր տեղ է զբաղեցնում հայ դպրոցի պահպանման հարցը։ Գաղտնիք