Համահայկական կրթական եռօրյա աշխատաժողովների մեկնարկը տրված է
326 Դիտում
Համահայկական կրթական եռօրյա աշխատաժողովների մեկնարկը տրված է
Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի համատեղ կազմակերպած «Հայաստան-Սփյուռք համագործակցությունը Covid-19-ի պայմաններում․ մարտահրավերներ և հնարավորություններ» համահայկական կրթական աշխատաժողովները, որոնք տեղի կունենան մինչև օգոստոսի 24-ը։ Աշխատաժողովները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին: Առաջին օրը թեմայի շուրջ իրենց ընդհանրական տեսլականները ներկայացրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը, ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի (AVC) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնորեն Ռազմիկ Փանոսեանը։ Այնուհետև սկսվեց աշխատաժողովի առաջին նիստը, որի անդրանիկ բանախոսն էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ Մհեր Հովհաննիսյանը։ Վերջինս հանդես եկավ «Հայկական կրթական ներկա միջավայրի մասին դիտարկումներ «դասական» և «նոր» սփյուռքերի համեմատական համատեքստում» խորագիրը կրող զեկույցով։ Հաջորդիվ հանդես եկան «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի հասարակական գործընկերության գծով համակարգող Արման Գասպարյանը («Հայաստանում արդի կրթական խնդիրների շուրջ (հետազոտության արդյունքների ներկայացում)») և «ԱՐՓԱ» Հիմնարկի ներկայացուցիչ Քրիսթա Քափը (ԱՄՆ) («Լոյոլա Մերիմաունթ Համալսարան. առ անձ դասավանդումից առցանց դասավանդում»)։ Եռօրյա աշխատաժողովները բավականին ներկայացուցչական են, որի միայն առաջին օրը «Զում» հարթակում նախապես արձանագրված 400-ից ավելի մասնակից կար։ Աշխատաժողովների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Թուրքիայում Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի 2020 թվականի հունվարին մահացել էր Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Մեզանում, թերևս, քչերը գիտեին
«Հակահայ գործընթացները Լիբանանում և թուրքական հետքը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 145-րդ թողարկման ժամանակ:
Տարեվերջին Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի եթերում 2019 թվականին իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ հարցազրույցով հանդես եկավ AFHIL (Armenian Fund for Health Insurance in Lebanon, այսուհետ՝ ԱՖՀԻԼ)-ի տնօրեն Հակոբ Լադոյանը։