Ինչպիսի՞ն է Վոլգոգրադի հայ երիտասարդության ներկան, հայրենակենտրոն է արդյո՞ք, մասնակի՞ց է Սփյուռքի հայապահպանության և հայրենադարձության գործընթացներին, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած, ո՞րն է ապագայի տեսլականը: «Վոլգոգրադի հայ երիտասարդությունը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 125-րդ թողարկման ժամանակ:
Հյուրերն էին՝ 1. Վոլգոգրադի «Հայք» երիտասարդաց միության ատենապետուհի Արուսյակ Մանվելյանը։ Նույն միության անդամներ 2. Մհեր Ծառուկյանը: 3. Լուսինե Փահլևանյանը:
«Հայք» մեդիան ռուսալեզու հայկական Սփյուռքի դիմապատկեր Ժամանակակից Սփյուռքը շատ հարափոփոխ է։ Այն ճանաչելու լավագույն հնարավորություններից մեկն ընձեռում են տեղական ԶԼՄ-ները։
Սինգապուրի հնագույն քրիստոնեական կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, մարտի 26-ից 28-ը դարձավ համահայկական հանդիսությունների կենտրոն՝ նշելով հիմնադրման 190-ամյակը։ Հոբելյանական