Հայագիտական ժողովածու ուկրաինացի գիտնականների կողմից
692 Դիտում
Հայագիտական ժողովածու ուկրաինացի գիտնականների կողմից
Կիևում լույս է տեսել «Ուկրաինա-Հայաստան. պատմություն, մշակույթ, տուրիզմ» գիտական ժողովածուն, որը ընդգրկել է 30 հետազոտողների աշխատություններ։ Գիտական ժողովածուի մեջ են ընդգրկվել «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» միջազգային գիտական համաժողովի նյութերը, որը նախաձեռնվել էր Կիեւի ազգային համալսարանի, Ուկրաինայի Հայերի միության, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան և Ուկրաինայի Սփյուռքի հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Ուկրաինայի Հայերի միությունից հայտնում են, որ հետազոտությունները նորարարական են, դրանցից շատերը հրապարակվել են առաջին անգամ եւ նվիրված են ավելի վաղ չհետազոտված թեմաներին։ Հավաքածուն ուշագրավ է նաև նրանով, որ դրանում բարձրաձայնվում են հարցեր զբոսաշրջության, Ուկրաինայում հայկական սփյուռքի բազմադարյա պատմության զարգացման մասին։
Լիբանանահայության նոր մարտահրավերը Բեյրութի մեծ պայթյունից հետո Լիբանանը շուրջ մեկ տարի տնտեսական և քաղաքական ճգնաժամերի հաղթահարման մեջ էր գտնվում։ Այս
Երկար ճանապարհ են անցել մեր հայրենակիցները այս արդյունքը արձանագրելու համար։ Վերջապես ԱՄՆ Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: