Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
390 Դիտում
Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
ԱՄՆ-ում շարունակվում են ցույցերը: Այս անգամ վտանգի առաջ է կանգնել Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Եկեղեցու հոգևոր հովվի խոսքով հարձակման պահին նա եկեղեցում չի գտնվել, սակայն երբ տեղեկացել է, որ եկեղեցուն մոտ ցույցեր են տեղի ունենում, անմիջապես գնացել է եկեղեցի և կանգնել բակում՝ ցույց տալու համար, որ եկեղեցին լքված շինություն չէ։ Նա ասաց նաև, որ բարեբախտաբար եկեղեցին վնաս չի կրել, քանի որ ոստիկանությունը ուժեղ հսկողություն էր իրականացնում քաղաքում։
Հարձակման է ենթարկվել նաև Չիկագոյում հայկական հյուպատոսարանի շենքը, ինչպես նաև հայերին պատկանող մի քանի խանութներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ցուցարարները վնասել էին հայկական խաչքար Դենվեր քաղաքում։
Երկար ճանապարհ են անցել մեր հայրենակիցները այս արդյունքը արձանագրելու համար։ Վերջապես ԱՄՆ Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Տորոնտոյի հայ համայնքը հայտարարել է ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր ձեռքբերման մասին, որն արդեն իսկ բնորոշվել է որպես «պատմական շրջադարձ»։ 15,05