Կոլորադոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
480 Դիտում
Կոլորադոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
Ցավալի է, սակայն 21-րդ դարում շարունակվում են վանդալիզմի զոհ դառնալ պատմամշակութային հուշարձանները։ Դրանց թվում են նաև հայկական հուշարձանները։ Վերջին տխրահռչակ օրինակը արձանագրվել է ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։
«Անհրաժեշտության դեպքում մենք կրկին կվերակառուցենք մեր սուրբ հուշարձանը՝ միաժամանակ պաշտպնելով մարդու իրավունքներն ու հավասարությունը»,- ասել են Կոլորադոյի հայերը: Հուշարձանը պղծվել է Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ կազմակերպված ցույցերի ժամանակ: Նա Ֆլոյդը սպանվել էր ոստիկանի կողմից: Կոլորադոյի հայ համայնքի ղեկավարությունը հայտնել էր, որ հայերը դատապարտում են աֆրոամերիկյան համայնքնի նկատմամբ կատարված անարդարությունները և միանում են ցուցարարներին: Խաչքարը նվիրված է բոլոր տեսակի ոճրագործություններից զոհվածներին, ներառյալ ստրկությունն ու ռասիզմը։ Ցավալի է, որ արդարություն փնտրողները պղծել են հենց այս հուշարձանը: Հիշեցնենք, որ այս խաչքարը Նախիջևանում ադրբեջանական կառավարության կողմից կազմակերպած խաչքարերի ոչնչացումից փրկված եզակի նմուշներից մեկն է:
Հայապահպանության գործընթացը Սփյուռքում․ տեսակետ Գերմանիայից Այսօր օտար երկրներում ավելի շատ հայ է ապրում, քան հայրենիքում։ Նրանցից շատերը կանգնած են ազգային
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Ինչպե՞ս է կազմակերպված Հայկական սփյուռքի ներկա տեղեկատվական քարոզչությունը, որքանո՞վ է այն ազդեցիկ, որո՞նք են ներկա
«Հուսաբեր» մշակութային ընկերակցությունը Եգիպտոսում․ զարգացումներ և մարտահրավերներ Եգիպտոսի հայ համայնքի, ինչպես հայ սփյուռքի կայացած այլ համայնքներում, մշակութային միությունները մեծ դերակատարում