Հայրենադարձության հարցը շարունակում է մնալ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մնայուն խնդիրներից մեկը։ Այս մասով հարցի գիտակներն ու պարզապես մտահոգ մեր հայրենակիցները հաճախ են կատարում տարբեր քննարկումներ։ Հստակ է մնում մեկ բան՝ հայրենադարձության չափերը օրեցօր չեն ավելանում։ Ավելին, միշտ առկա է մնում արտագաղթի հարցը։ Նման պայմաններում կարևոր է լսել նաև հայրենադարձության ճանապարհը բռնած մեր հայրենակիցներին։ Ովքե՞ր են նախկին սփյուռքհայեր Ռուբենն ու Արազը։ Ինչո՞ւ հայրենադարձվելու որոշում կայացրեցին։ Ինչո՞վ էին զբաղվում մինչ հայրենադարձությունը և ի՞նչ են անում այսօր հայրենիքում։ Ինչպիսի՞ն են տեսնում հայրենադարձության հարցի լուծումը։
«Հայրենադարձության հարցը Ռուբեն և Արազ անունով հայրենադարձների տեսանկյունից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 173րդ թողարկման ժամանակ: