Լույս է տեսել «Մերձսևծովյան հայերը» հանրագիտարանի առաջին հատորը
40 Views
Լույս է տեսել «Մերձսևծովյան հայերը» հանրագիտարանի առաջին հատորը
Մերձսևծովյան շրջաններում դարեր շարունակ վերաբնակեցվել են նաև հայերը։ Այդ ընթացքում մեր հայրենակիցները մեծ ավանդ են ունեցել տարածաշրջանի զարգացման գործում։ Միևնույն ժամանակ նրանք փորձել են պահպանել իրենց ինքնությունը՝ ձևավորելով գաղօջախներ ու վերջիններիս համակազմում ընդունված ազգային կառույցներ ու կազմակերպություններ։ Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքային պատմության ուսումնասիրության գործում տեղի մեր հայրենակիցները հանդեսս են գալիս պատմաազգագրական ուսումնասիրություններով, ներկայանում են համացանցային գիտաճանաչողական նախագծերով։ Այսպես մեր հայրենակից Քրիստափոր Մխիթարյանը հրատարակության է ներկայացրել «Մերձսևծովյան հայերը» հանրագիտարանը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Մխիթարյանը նախագծի ղեկավարն ու խմբագիրն է։ Նրա խոսքով ուսումնասիրությունը կազմվել է հանրագիտարանային բառարանի սկզբունով, որի հեղինակային խումբը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են։ Առաջին հատորն ունի հինգ հարյուր էջ և ընդգրկում է մոտ հազար հոդվածներ ու ավելի քան երեք հազար նկարազարդումներ։ Հանրագիտարանի կազմողը Իգոր Կուզնեցովն է։ Հանրագիտարանը հրատարակվել է Կրասնոդարի հայկական բարեգործական ընկերակցության հովանու ներքո։ Այժմ ընթանում են շնորհանդեսի նախապատրաստական աշխատանքները։
Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով Հայկական սփյուռքի ներքին տեղաշարժերի ներկա զարգացումների պայմաններում հաճախ կարելի է հանդիպել նոսրացող համայնքներ։
Մոնրեալի բարեգործական համերգի հասույթը կուղղվի Հայաստանի մարզերի երեխաների երաժշտական ծրագրերին «Երաժշտական շրջապտույտ» համերգաշարի շրջանակում մարտի 9-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց Մոնրեալի