իԳործ․ մասնագիտական փորձի զարգացում ՀՀ-ում Սփյուռքի 20 հայրենակցի համար
495 Դիտում
իԳործ․ մասնագիտական փորձի զարգացում ՀՀ-ում Սփյուռքի 20 հայրենակցի համար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսում է նոր նախագիծ, որը նպատակ ունի ներգրավելու Սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ կառավարման ոլորտ։ Նախագիծը կոչվում է «իԳործ»։ Այն հնարավորություն կտա Սփյուռքի համալսարանավարտ 20 հայի իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել ՀՀ կառավարման համակարգում։ Ծրագիրը իրականացվելու է 01․07․2020-30․06․2021 ընկած ժամանակահատվածում։ Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 15-ը։ Հայաստան տեղափոխվելու ամբողջական ծախսը և տեղում կեցության ծախսերը (336․000 ՀՀ դրամի սահմաններում) հոգում է ՀՀ կառավարությունը։ Այս մասին հաղորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցների մի մասը ծրագրի շնորհիվ հայրենադարձվելու որոշում կկայացնի և կշարունակի գործունեություն իրականացնել Հայրենիքում։
Մնում է հուսալ, որ ծրագիրը իրատեսական հաշվարկների հիման վրա է կառուցվել։ Այդ պայմաններում հնարավոր կլինի ներգրավել լավագույն մասնագետներին այնպիսի ոլորտ, ինչպիսին պետական կառավարման համակարգն է։ Մի հարթակ, որտեղ արհեստավարժ մասնագետների կարիք միշտ է զգացվել։ Մեզ մնում է հաջող ընթացք և արդյունավետ շարունակականություն մաղթել ծրագրին, որը փոքր, բայց կարևոր պատուհան է բացում դեպի Հայրենիք։
Հայոց պատմության ուսուցչուհու առաքելությունը Նիժնի Նովգորոդ քաղաքում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները մեծ ու փոքր համայնքային կառույցներ են ձևավորել։ Դրանց կողքին
Հայեցի դաստիարակության խնդիրները Վոլգոգրադում Ի՞նչ դեր ունի հայերենը Սփյուռքի ինքնության պահպանման հարցում, ինչպիսի՞ն է Վոլգոգրադի կրթության հայ մշակի առօրյան, հաջողվո՞ւմ
«Երաժշտական շրջապտույտ» համերգաշարի շրջանակում մարտի 9-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց Մոնրեալի դասական նվագախմբի (Orchestre Classique de Montréal – OCM, խմբավար Բորիս