Հաճախ ենք լսում արտագաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցների մասին։ Փոխարենը հայրենադարձության օրինակները շարունակում են ավելանալ։ Այս օրինակների ետևում հիմնականում այնպիսի հայեր են, ովքեր Հայրենիք են վերադառնում՝ փախչելով պատերազմներից կամ փնտրելով հանգիստ կյանք։ Նրանց մեջ կան նաև սկզբունքային հայրենադարձներ։ Մարդիկ, ովքեր հայրենադարձվում են ոչ թե հաշվարկելով, այլ ոգու պահանջով։ Փորձենք պարզել նրանցից մեկի հայրենադարձվելու պատմությունը։ Ինչո՞ւ է հայրենադարձվելու որոշում կայացրել։ Ինչպե՞ս է հաստատվել հայրենիքում։ Որո՞նք են ներկա խնդիրները:
«Հայրենադարձի հետքերով․Նարե Բեջանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 129-րդ թողարկման ժամանակ:
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան Սփյուռքի շատ համայնքներում հայակենտրոնացման յուրօրինակ հարթակներ կան։ Դրանց թվում ուրույն տեղ ունեն մարզական միություններն
«Հուսաբեր» մշակութային ընկերակցությունը Եգիպտոսում․ զարգացումներ և մարտահրավերներ Եգիպտոսի հայ համայնքի, ինչպես հայ սփյուռքի կայացած այլ համայնքներում, մշակութային միությունները մեծ դերակատարում
Հայոց պատմության ուսուցչուհու առաքելությունը Նիժնի Նովգորոդ քաղաքում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները մեծ ու փոքր համայնքային կառույցներ են ձևավորել։ Դրանց կողքին