Հայ սփյուռքը ճանաչելու ճանապարհին կարևոր աղբյուր է Սփյուռքի մամուլը։ Այս շարքը պարբերաբար ներկայացնելու է մեր Սփյուռքի մամուլի տարբեր օրինակները, և փորձելու ենք միասին հասկանալ, թե որքանո՞վ է այսօր այն ապահովում հայկական աշխարհի փոխճանաչելիությունը։
Հետխորհրդային հանրապետություններում ձևավորվող Հայ սփյուռքի մասին մեր պատկերացումները ամբողջական չեն կարող լինել առանց այս ամսաթերթի։ 1997 թվականից Մոսկվայում լույս է տեսնում «Նոյան Տապան» տեղեկատվական-վերլուծական ամսաթերթը։ Հիմնադիրը և այսօր արդեն «Նոյան Տապան մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Անիսոնյանը ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Անիսոնյանը իր խմբագրակազմով կարողացել է ստեղծել ռուսալեզու հայկական ամենամեծ տպագիր մամուլը։ Միայն Մոսկվայում ամսաթերթը տպագրվում է 65000 օրինակով։ Հատկանշական է, որ ամսաթերթը այսօր հասանելի է ոչ միայն ԱՊՀ շատ քաղաքներում, այլ նաև` ԱՄՆ և Եվրոպայի մի շարք քաղաքներում ապրող ռուսախոս ընթերցողներին։ Ի՞նչ են պատմում «Նոյան Տապան»-ի էջերը։ Այստեղ կարևոր է նշել, որ ամսաթերթը վաղուց դուրս է եկել ռուսախոս Հայ սփյուռքի առօրյա խնդիրները դիտարկող մամուլի կարգավիճակից։ Քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ թեմատիկ շարքերը քննության են առնում և՛ Հայրենիքի, և՛ Սփյուռքի հիմնախնդիրները։ Ռուսերեն լեզվով ընթերցողը կարող է տեղեկանալ, այսպես կոչված, դասական Հայ սփյուռքի կարևոր զարգացումներին։ Անիսոնյանի գործունեության մեջ նոր առանցքներ են նկատվում․տեսաթողարկումների ձևաչափով համացանցային եթերում կարելի է հանդիպել նրա հարցազրույցները տարբեր անվանի հայ գործիչների հետ։ Առանձին գործում է «ՆովոստնիկՆԿ» (Նոյան Տապանի նորություններ) համացանցային լրատվական հարթակը, որում ավելի շատ տեղեկատվական բաժինների կարելի է հանդիպել։ Ակնհայտ է, որ ամսաթերթը, իր խնդիրներով հանդերձ, այսօր ռուսալեզու ընթերցողի շրջանակում ձգտում է հայկական աշխարհը ներկայացնող հնարավորինս մեծ հարթություն գրավել։ Եվ, կարծեք թե, դա նրան հաջողվում է։
Հայրենիքին աջակցելու գործին այսօր Սփյուռքի շատ հայրենակիցներ են միացել։ Նրանցից շատերը այդ նվիրական գործը իրականացնում են առանց բարձրաձայնելու։ Արդյունքում, Հայրենիքում էլ այս մասին հաճախ ոչ մի պատկերացում չենք ունենում։
Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Ավանդական դարձած Վարդատոնը այս տարի նշվեց մայիսի 31-ին: Աշուղական երաժշտության մեծագույն վարպետ Սայաթ-Նովայի հիշատակին
ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ Ինչպիսի՞ն է Վոլգոգրադի հայ երիտասարդության ներկան, հայրենակենտրոն է արդյո՞ք, մասնակի՞ց է Սփյուռքի հայապահպանության և հայրենադարձության գործընթացներին, ի՞նչ