Համաճարակային ճգնաժամը և Սփյուռքի հանրակրթական համակարգը ԱՄՆ Արևմտյան ափի օրինակով
524 Դիտում
Համաճարակային ճգնաժամը և Սփյուռքի հանրակրթական համակարգը ԱՄՆ Արևմտյան ափի օրինակով
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մի քանի ամիս է ամբողջ աշխարհում հանրակրթական հաստատությունները չեն գործում։ Այս իրավիճակը չի շրջանցել նաև Սփյուռքի հայկական վարժարաններին։ Շատերը իրականացրել են հեռավար դասեր։ Մյուս կողմից ի հայտ են եկել տնտեսական բնույթի խնդիրներ։ Այս ճանապարհն են անցել ԱՄՆ Արևմտյան ափի Ազգային վարժարանները։ Ի՞նչ խնդիրներ են նրանք հաղթահարել։ Ինչպիսի՞ն է ներկա իրավիճակը։ Որո՞նք են ի հայտ եկած հարցերը։
«Համաճարակային ճգնաժամը և Սփյուռքի հանրակրթական համակարգը ԱՄՆ Արևմտյան ափի օրինակով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 144-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝ 1. Լոս Անջելեսից ԱՄՆ Արևմտյան ափի Ազգային վարժարանների Խնամկալ Մարմնի ատենապետուհի Լիզա Կապուտյանը:
Սփյուռքի մեր հայրենակիցները ներգրավվո՞ւմ են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աշխատանքներին: Այս հարցի շուրջ հետաքրքիր դիտարկում իրականացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
Սփյուռքը, ինչպես և Հայրենիքը, այսօր Կորոնավիրուսի դեմ պայքարում փորձում է անհրաժեշտ աշխատանք իրականացնել։ Այս ուղղությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Լիբանանի հայ համայնքը։
Տորոնտոյի հայ համայնքը հայտարարել է ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր ձեռքբերման մասին, որն արդեն իսկ բնորոշվել է որպես «պատմական շրջադարձ»։ 15,05