Այսօր հայտնի դարձավ, որ նոր կորոնավիրուսի համաճարակից մահացել է ականավոր ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։
Դևեջյանը (ծնվել է 1944 թ․ Ֆոնտենբլոում) եղել է աջակողմյան կուսակցության անդամ (Ժողովրդական շարժման միություն), Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Փարիզին հարակից Օ-դը-Սեն շրջանի նահանգային խորհրդի նախագահ, Անտոնիի քաղաքապետ։ Մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում, ինչի համար էլ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ 2014 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Դևեջյանը հանդես է եկել նաև իբրև անկախ պաշտպան մի շարք կարևոր դատավարությունների ժամանակ։ Այդ գործում նրա կարևոր հաղթանակներից մեկը եղել է Մոնթե Մելքոնյանի դատական գործը։ 1982 թվականին Մելքոնյանին մեղադրում էին կեղծ փաստաթղթեր կրելու և Փարիզում թուրքական հյուպատոսության վրա կատարված հարձական մասնակցության մեջ։
Ապրելով Սփյուռքում՝ Դևեջյանը հանդիսացավ այն լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես կարելի է լինել օտար երկրի քաղաքացի ու մնալ հայ՝ հավատարիմ ազգային ինքնությանն ու դիմակայել հայ ազգի դեմ ուղղված մարտահրավերներին։
Աշակերտական Կրթանպաստ Ֆոնդը կլինի Ազգային վարժարանների աշակերտության կողքին․ ԱՄՆ Արևմտյան ափ Հայ սփյուռքի կարևոր հենասյուներից մեկը՝ հայ դպրոցը երկար տարիներ
Տարեվերջին Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի եթերում 2019 թվականին իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ հարցազրույցով հանդես եկավ AFHIL (Armenian Fund for Health Insurance in Lebanon, այսուհետ՝ ԱՖՀԻԼ)-ի տնօրեն Հակոբ Լադոյանը։
1958 թվականից հրատարակվում է հայագիտության ասպարեզում ամենահայտնի գիտական հանդեսներից մեկը՝ «Պատմա-բանասիրական»-ը։ Հանդեսի առաջին համարից սկսած, ժամանակ առ ժամանակ, ընթերցողին է ներկայացվել «Սփյուռքահայ կյանք» խորագրով բաժինը։