Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով
485 Դիտում
Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով
Հայկական սփյուռքի նորօրյա պատմության շրջափուլում ի հայտ են գալիս նորաստեղծ համայնքներ։ Նրանց շուրջ համախմբվում են վերջին տարիներին արտագաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցները։ Այս միտումը երկար ժամանակ օրինակելի էր համարվում հետխորհրդային հանրապետությունների համար։ Այսօր արդեն նման ազդանշաններ են գալիս նույնիսկ կենտրոնական Եվրոպայից։ Ավստրիան այդօրինակ համայնքներից մեկի հիմնադրման երկիրը դարձավ։ Ինչպե՞ս է ձևավորվել Ֆորարլբերգի մարզի հայկական մշակութային միությունը։ Ի՞նչ ծրագրեր է իրականացնում։ Ինչպիսի՞ գործակցության ուղիներ է հաստատել հայրենիքի և սփյուռքի պատկան կառույցների հետ։ Ի՞նչ մարտահրավերների է դիմակայում։
«Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 159-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
Բրեգենցից
1․Ավստրիայի Ֆորարլբերգի մարզի հայկական մշակութային միության ղեկավար Դավիթ Ստեփանյանը։
Կոլորադոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Ցավալի է, սակայն 21-րդ դարում շարունակվում են վանդալիզմի զոհ դառնալ պատմամշակութային հուշարձանները։ Դրանց
Սփյուռքահայ երիտասարդի առօրյան Կահիրեի չորս հայ երիտասարդների դիտարկումներում Եգիպտոսի երբեմնի հայահոծ համայանքը վերածվել փոքր հայկական գաղթօջախի։ Այստեղ շարունակում են գործել