Այսօր օտար երկրներում ավելի շատ հայ է ապրում, քան հայրենիքում։ Նրանցից շատերը կանգնած են ազգային ինքնության կորստի եզրին։ Ոմանք հետզհետե չեն կիրառում հայերենը։ Որոշները խուսափում են իրենց զավակներին հայկական վարժարաններ տանել։ Շատ համայնքներում բացակայում են հայեցի դաստիարակություն ապահովող կրթական կառույցները։ Սփյուռքում ընթացող հայապահպանության գործընթացը շարունակում է մնալ չբացահայտված։ Ի՞նչ մակարդակում է հայապահպանության գործընթացը Սփյուռքում։ Որո՞նք են ոլորտի մարտահրավերները։ Ի՞նչ է անհրաժեշտ անել:
«Հայապահպանության գործընթացը Սփյուռքում․ տեսակետ Գերմանիայից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 128-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
Համբուրգի համալսարանի արևմտահայերենի դասախոս դոկտոր Իշխան Չիֆթճյանը:
Կոլորադոյում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 1336